
Գաստրոէնտերոլոգը նշել ֆասթֆուդի ամենաանվտանգ տեսակները

Սննդաբան, գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում անվանել է արագ սննդի ուտեստներ, որոնք համարվում են ամենաապահովը։ Նրա կարծիքով՝ թունավորման ամենացածր ռիսկն առկա է պիցցա կամ բուրգերներ ուտելու դեպքում, իսկ շաուրման ամենահավասարակշռված բաղադրությունն ունի։
Չնայած դրան, բժիշկը զգուշացրել է, որ արագ սննդի հաճախակի օգտագործումը հանգեցնում է մի շարք քրոնիկական հիվանդությունների սրման, ինչպես նաև քաշի ավելացման ռիսկի։
Նա նշել է, որ գրեթե ցանկացած տեսակի արագ սնունդ բացասաբար է անդրադառնում աղեստամոքսային տրակտի վիճակի վրա։ Դիանովան հավելել է, որ բացառություն է կազմում շաուրման՝ դրա բաղադրությունը, որպես կանոն, հավասարակշռված է, ինչը շատ ավելի քիչ հավանական է, որ կբերի աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների կամ նյութափոխանակության խանգարումների։
Պատրաստեց Անի Գաբուզյանը