Ուկրաինան չի բանակցի Ռուսաստանի հետ, քանի դեռ Պուտինը նախագահ է. Զելենսկի
Ուկրաինան չի բանակցի Ռուսաստանի Դաշնության հետ, քանի դեռ այդ երկրի նախագահն է Վլադիմիր Պուտինը: Այս մասին «Տելեգրամ»-ում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսության, բայց արդեն Ռուսաստանի մեկ այլ նախագահի հետ»,— հայտարարել է Զելենսկին:
Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, սակայն չի քննարկի Ռուսաստանի կազմում ընդգրկված նոր տարածքների կարգավիճակը: