Վրաստանի ՆԳՆ–ն հրապարակել է ՌԴ–ից Վրաստան մուտք գործող քաղաքացիների տվյալները

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից, հրապարակել է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան մուտք գործող քաղաքացիների տվյալները:

aliq.ge–ի փոխանցմամբ՝ վրաց-ռուսական Կազբեգի-Վերին Լարս սահմանային անցակետում վերջին օրերին ուղևորահոսքը զգալիորեն նվազել է, նվազել է նաև Վրաստանի բոլոր սահմանային անցակետերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից սահմանահատումների թիվը։

Մասնավորապես, ըստ ՆԳՆ-ի, սեպտեմբերի 29-ի ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում երկրի բոլոր սահմանային անցակետերով Վրաստանի սահմանը հատել է ՌԴ-ի 6 109 քաղաքացի, նույն ժամանակահատվածում Վրաստանի տարածքը լքել է 5 186 քաղաքացի:

ՆԳՆ-ի տվյալներով, սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 29-ը ժամը 10:00-ի դրությամբ Վրաստան է մուտք գործել 9 642, երկիրը լքել է 5 448 քաղաքացի։

Տեսանյութեր

Լրահոս