
Գեղամ Շախբազյանն ազատվել է ՔՏՀԱ ՏՄ ղեկավարի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեղամ Շախբազյանը սեպտեմբերի 29-ին ազատվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Գեղամ Շախբազյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։