ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների հյուպատոսական խորհրդակցություններում քննարկվել են քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրներ

Երևանում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները:

Հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացրել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի կիրառման, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հիմնախնդիրներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930