«44–օրյայի հերոսների մասին կինո նկարելու փող չունե՞ք, թե՞ Ալիևը Կինոկենտրոնի, ԿԳՍՄ-ի ու Առաջին ալիքի բյուջեներն էլ է կրճատել: Փալասներ»․ Ռուբեն Մխիթարյան
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2 տարվա ընթացքում պետական միջոցներով չի նկարահավել, կամ բեմադրվել ՈՉ ՄԻ հերոսական գեղարվեսական ֆիլմ և ներկայացում, որը կլիներ ՀԵՐՈՍԻ, հերոսաբար թշնամուն դիմակայելու, անձնազոհության, հայրենիքի համար անմահանալու և հաղթելու ՄԵԾ ուխտ ունենալու մասին: Ու խոսքը հենց 44 օրյա պատերզմի մասին է:
Գրված երգերի 99%-ը տոկոսը ՈՂԲ է: Չկա «Պատերազմ եք գնում, բարով գնացեք… Ինչքան էլ, որ դժվար լինի դիմացեք…»:
Ժողովրդին գիտակցաբար դարձրել են խուճապին տրվող, վախը սրտում ապրող, պատերազմը միմիայն պարտության հետ ասոցացնող, իսկ Եռաբլուրն էլ սկանդալներ գեներացնող վայր: Սա արվել ու արվում է ԳԻՏԱԿՑԱԲԱՐ:
Էդ դավադիր «հեղափոխության» մասին տոննաներով անասուն ոգևորիչ երգեր գրեցիք ու ֆիլմեր նկարեցիք: 44–օրյայի հերոսների մասին կինո նկարելու փող չունե՞ք, թե՞ Ալիևը Կինոկենտրոնի, ԿԳՍՄ-ի ու Առաջին ալիքի բյուջեներն էլ է կրճատել: Փալասներ: