«Սգում և խոնարհվում ենք կործանարար պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոս եղբայրների հիշատակի առաջ». Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սգում և խոնարհվում ենք կործանարար պատերազմի հետևանքով անմահացած
մեր հերոս եղբայրների հիշատակի առաջ։
Ուղիղ 2 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, մենք արթնացանք նոր իրականության մեջ։ Թշնամին պատերազմի արդյունքում ի վերջո հասավ ոչ միայն իր վաղեմի անհաս երազանքին, այլ մի ողջ սերնդի՝ գենոֆոնդի ոչնչացման։
Եռաբլուրում ննջող հերոսները զոհեցին իրենց կյանքը հանուն մեր այսօրվա, հանուն հայկական երկու պետությունների վաղվա օրվա։ Քանի-քանի սերունդ իր կյանքի գնով պետք է անցներ այդ արհավիրքի միջով, պաշտպանելով մեզ ու մեր ապագան։ Մենք պարտք ունենք մեր առյուծ տղաների հիշատակի առաջ՝ չլռելու, չհանձնվելու, չհիասթափվելու և պայքարելու։ Մենք նրանց հաղթանակ ենք պարտք, իսկ 2018 թվականի ապրիլի 23-ին, նիկոլի ջանքերով, ժողովրդի առաջ բացված պանդորայի արկղը հնարավոր է փակել միայն միասնականությամբ, այդ պարագայում միայն կգրանցենք նոր՝ թեկուզև փոքր հաղթանակներ։
Առևերեսվելով մեզ մատուցված այս
դառը իրականության հետ և ամփոփելով այս օրը, պատերազմից երկու տարի անց՝ այսօր, որդեկորույս ծնողներին և Եռաբլուրում ողջ գիշեր անցկացրած մարդկանց ի վերջո հաջողվեց թույլ չտալ դավաճան իշխանության և ոչ մի ներկայացուցչի մտնել Եռաբլուր։ Նրանք չեկան Եռաբլուր, քանի որ՝ անհայրենիքներ են, նրանք չեկան՝ քանի որ՝ վախկոտներ են, նրանք՝ այս հայրենիքի պարտության սիմվոլներն են։
Հ.Գ Վստահ եմ և լիահույս, որ հայ ազգը կկարողանա հաղթահարել այս՝ անհաղթահարելի թվացող խնդիրների շրջափուլը և փոքր, բայց վստահ ու հաստատուն քայլերով կգնա դեպի նոր հաղթանակների»։