Ալագյազում անկուսակցական Ջասմ Մախմուդովը հաղթել է ՔՊ-ին

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՏՒՄ ընտրությունների՝ Ալագյազ խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքների մասին:

«Ալագյազ խոշորացված համայնքում հաղթեց անկուսակցական Ջասմ Մախմուդովը: Նա ստացել է ձայների 60 տոկոսից ավելին: Հարգարժան Մախմուդովի դեմ պայքարում էր ՔՊ թեկնածուն, որը 30 տոկոսից էլ քիչ ձայն է հավաքել»,-գրել է նա:

Լուսանկարը՝ hetq.am–ի

 

Տեսանյութեր

Լրահոս