«Այո՛, Հայաստանի ծախու իշխանությունը թշնամական Թուրքիային է հանձնել Քրդստանի բանվորական կուսակցության երկու զինյալի»

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուրը հաստատեցի նաև քրդական հավաստի աղբյուրներից։ Այո՛, Հայաստանի ծախու իշխանությունը թշնամական Թուրքիային է հանձնել Քրդստանի բանվորական կուսակցության երկու զինյալի։

Ի՞նչ է սա նշանակում.

1․ ՀՀ իշխանությունը զավթած խունտան ամբողջությամբ ցանկանում է հաճոյանալ Թուրքիայի իշխանությանը՝ Պրահայում հոկտեմբերին սպասվող Էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպմանն ընդառաջ,

2․ Հայաստանի իշխանությունը փորձում է ապահովել Թուրքիայի չեզոք դիրքորոշումը կամ ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, երբ ՀԱՊԿ մոնիտորինգային պատվիրակությունն այսօր մեկնի ՀՀ-ից, և պաշտոնական Բաքուն, օգտվելով առիթից, նախաձեռնի լայնածավալ ռազմական գործողություններ,

3․ տնտեսական վատթարացող պայմանների և Հունաստանի հետ հարաբերությունների գերլարման ֆոնին Էրդողանը «հավաքում» է սեփական իշխանության լեգիտիմության լրացուցիչ հիմքեր՝ բոլոր պետությունների հետ գնալով քաղաքական առևտրի՝ Սկանդինավյան երկրներից մինչև Հարավային Կովկաս։

Հ.Գ. Քուրդ ժողովուրդը մեզ բարեկամ է։ Ոչ մի իշխանություն չի կարող սեպ խրել մեր ժողովուրդների միջև։ Հայաստանի իշխանության այս չհաշվարկված քայլը արկածախնդրություն է, պարունակում է քաղաքական ու անվտանգային լուրջ ռիսկեր»։

Տեսանյութեր

Լրահոս