«Ժողովրդավար» Հայաստանում նրանք բանտարկվել են իրենց քաղաքական հայացքների համար. Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է անազատության մեջ գտնվող դաշնակցական երիտասարդների լուսանկարները և կից գրառում կատարել: Նա մասնավորապես գրել է․
«Հողատու դավաճանի հրահանգով կամակատար դատախազների, քննիչների և դատավորների ապօրինի որոշումների արդյունքում արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ։
Գերասը, Գոռը, Տարոնը դաշնակցական են, Հայրենիքի զինվոր։ «Ժողովրդավար» Հայաստանում նրանք բանտարկվել են բացառապես իրենց քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության համար:
Բազմիցս ասել եմ՝ իրենք ավելի ազատ են, ավելի ամուր, քան իրենց ազատությունից զրկողները:
Վաղ թե ուշ արդարությունը հաղթելու է և սրա համար ևս դավաճաններն ու իրենց խամաճիկները պատասխան են տալու»: