«Հայրենակից, եթե այս պարզ իրողությունները չես հասկանում ուրեմն դու խելքից պակաս ես: Կներես, որ ուղիղ եմ ասում…»․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը ձեզ երկարաժամկետ խաղաղություն էր խոսք տվել, չի կատարել ու չի էլ կարողանալու: Որովհետև պատերազմում պարտվածը չի կարող խաղաղություն բերել, իրեն շարունակաբար պարտադրելու են, շարունակաբար զիջելու է ու շարունակաբար մեզ ջարդելու են:

Նիկոլը ձեզ խոսք էր տվել թալանի վերադարձ, օլիգարխիկ համակարգի կազմաքանդում: Չի կատարել, չի էլ կարողանալու, նաև որովհետև հրաժարվեց դատական համակարգի վեթինգից: Չի կատարելու, ավելին՝ ինքն ու իր նեղ շրջապատն են վերածվում օլիգարխների, և նա հետզհետե դառնում է միանձնյա դիկտատոր:

Նիկոլը ձեզ բարեկեցություն էր խոստացել, չի կատարել ու չի կարողանալու որովհետև իր քայլերի հետևանքով Հայաստանն էլ ավելի խորն է ռեսուրս պետության ճիրաններում հայտնվել: Մեզ ամեն կերպ օգտագործելու են, մեր հաշվին ավելի ուժեղանալու և ինչ-որ պահի մեր քաղաքական միավորը քարտեզից մաքրելու համար:

Հայրենակից, եթե այս պարզ իրողությունները չես հասկանում ուրեմն դու խելքից պակաս ես: Կներես, որ ուղիղ եմ ասում: Իսկ եթե հասկանում ես ու հույսով նստել, սպասում ես, որ հին օլիգարներն են քեզ համախմբելու, ուրեմն անհույս միամիտ ես: Գտեք ձեր մեջ նոր մարդկանց ում կվստահեք և ում առաջարկած օրակարգի շուրջ կհամախմբվեք, գտեք նրանց ու պահանջներ ներկայացրեք:

Այդ մարդիկ պետք է գիտելիք և կարողություն ունենան, արժեքներ և արժանիքներ կրեն, պատիվ և պատասխնատավություն հասկանան, և պետական համակարգին մոտ կանգնած լինեն, գտեք դրանց և համամբվեք:

Պատերազմները համակարգերի միջև են, ձեր անհատական ջանքը, որն համակարգից դուրս է, օգուտ չի տալու: Պինդ եղեք ու հանձնվելու մասին չմտածեք, հանձնվելու պատճառ չկա, իսկ պայքարելու՝ լիքը: Գտեք իրար»:

Տեսանյութեր

Լրահոս