
«Պիտի պարզենք բոլորին անուն առ անուն: Էս անգամ չեն մոռացվելու»․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանության երեկվա միջոցառմանը մասնակցել են մոտ 200 ծառայողներ, որից առավել ակտիվ՝ մոտ 50֊ը հատուկ նշանակության գումարտակից /կարմիրբերետավորներ/:
Այդ միջոցառումը որևէ կապ չի ունեցել անվտանգություն ապահովելու հետ․ այդ դեպքում այս քանակի ոստիկաններով հնարավոր կլիներ տեղում բացառել ենթադրվող միջադեպերը ներկաների ու ժամանող անձանց միջև:
Զոհերի հարազատներին ապօրինի բերման ենթարկելու պրոցեսին մասնակցել են ներկա բոլոր ոստիկանները․ բոլորը շատ լավ գիտակցել են՝ ինչի համար են եկել ու ինչ են պատրաստվում անել:
Անկախ նրանից, որ ֆիզիկական ուժ են գործադրել շուրջ 2-3 տասնյակ կարմիրբերետավորներ, ներկաներից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում այդ ապօրինի ու հակաբարոյական գործողության համար:
Պիտի պարզենք բոլորին անուն առ անուն: Էս անգամ չեն մոռացվելու»: