
Ինչո՞ւ Սուրեն Պապիկյանը չի գնացել «Եռաբլուր»

Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
ՀՀ կառավարության աշխատակազմի և Պաշտպանության նախարարության տարածած լուսանկարներից պարզ դարձավ, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Եռաբլուր» չի այցելել, փոխարենը՝ ներկա է եղել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
168.am-ը ՊՆ-ից փորձեց պարզել՝ ինչո՞ւ Սուրեն Պապիկյանը չի այցելել «Եռաբլուր»:
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ Պաշտպանության նախարարն առավոտյան մեկնել է Գեղարքունիքի մարզ, իսկ այս պահին Սյունիքում է: