Հունաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ:
«Հունաստանն իր ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն է հղում Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության տոնի առթիվ:
Այս տարի մենք նաեւ ուրախ ենք նշելու Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հունաստանի ԱԳ նախարարությունը: