«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն արդեն գրեթե երկու տարի է՝ սողացող բռնազավթման մեջ է»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ուղղակի հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն արդեն գրեթե երկու տարի է՝ սողացող բռնազավթման մեջ է, իսկ թշնամական ծրագիրն այս փուլում ենթադրում է Հայաստանի՝ փաստացիորեն երկու կեսի բաժանում՝ մեր պետության մնացյալ տարածքից Վայոց ձորի և Սյունիքի կտրմամբ։

Այս ծրագիրը չի դադարելու գործելուց, եթե մենք՝ որպես պետություն և ազգ, չսթափվենք և չհասկանանք որ որևէ պայմանագրով (իմա՝ թղթով) խնդիրը չի լուծվելու, եթե հնարավորին արագ չվերականգնվի ուժերի հավասարակշռությունը, իսկ մեր պետության տեսլականում չարձանագրվի թշնամու նկատմամբ մշտական ռազմաքաղաքական առնվազն գերակայության հաստատման գաղափարը և դրա կյանքի կոչմանը միտված քայլերի տրամաբանական հաջորդականությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930