Բաժիններ՝

Բժիշկը թվարկել է արյան մեջ շաքարի վտանգավոր ցածր մակարդակի նշանները

Արյան մեջ շաքարի վտանգավոր ցածր մակարդակի որոշ ախտանիշեր են սառը քրտինքը և գլխապտույտը, նշել է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ Ջագդիշ Խուբչանդանին: Eat This, Not That!-ի հետ զրույցում նա բացահայտել է հիպոգլիկեմիայի այս և այլ նշաններ:

Արյան շաքարի մակարդակը տատանվում է օրվա ընթացքում և կարող է կտրուկ իջնել տարբեր պատճառներով, բացատրել է մասնագետը։ Մասնավորապես, դա կարող է տեղի ունենալ դեղորայքի, ալկոհոլի չարաշահման, ուժեղ ֆիզիկական վարժությունների կամ կերակուրը բաց թողնելու պատճառով: Բժշկի խոսքով՝ հիպոգլիկեմիայի պարբերաբար կրկնվող դրվագներն առողջական լուրջ խնդիրների նշան են, իսկ շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց մոտ կարող են ցնցումներ, կոմա և մահ առաջանալ։

Արյան մեջ շաքարի վտանգավոր ցածր մակարդակի ախտանիշներից Խուբչանդանին նշել է թուլության, գլխապտույտի և դողերի հանկարծակի զգացումը, ինչը պայմանավորված է նրանով, որ մարմինը բավարար «վառելիք» չունի էներգիա արտադրելու համար։ Բացի այդ, մարդը կարող է զգալ ուժեղ սով կամ ծարավ:

Բացի այդ, հիպոգլիկեմիան կարող է ուղեկցվել այնպիսի նշաններով, ինչպիսիք են քրտնարտադրությունը, սարսուռը, մաշկի քորը, մկանների կծկումը, շարունակել է Խուբչանդանին։ Նաև հաճախ գրանցվում են տրամադրության հանկարծակի փոփոխություններ, անհիմն դյուրագրգռություն, անհանգստություն, շփոթություն, կենտրոնանալու անկարողություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Shutterstock

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս