Բաժիններ՝

Համո Բեկնազարյան․ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ»

Այսօր՝ Հայաստանի Անկախության օրվա նախօրեին, youtube-յան webtv.am մշակութային հեռուստաալիքով ներկայացվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ» նախագծի նոր շարքը:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artԿոնցեպտ»-ը նախագիծ է, որը տեքստերի վիզուալիզացիայի միջոցով ստեղծում է մինչև տասը րոպե տևողությամբ որակյալ բովանդակություն, որոնք արժեհամակարգային նշանակություն ունեն և երևելի անհատների միջոցով «խոսում» են մեր, մեր երկրի, հայրենիքի, պետության, պետականության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին:

Նախագծի հեղինակն է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի գլխավոր խմբագիր, youtube-յան webtv.am մշակութային հեռուստաալիքի հիմնադիր Արայիկ Մանուկյանը:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artԿոնցեպտ» նախագծի նոր շարքը ստեղծված է մեծանուն հայ գրողներ ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ, ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆԻ, ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ, մեծանուն կինոռեժիսորներ ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ, ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ գրական, հրապարակախոսական ստեղծագործությունների հիման վրա:

2021 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված ներկայացվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artԿոնցեպտ» նախագծի առաջին շարքը՝ ստեղծված Հրանտ Մաթևոսյանի, Կոստան Զարյանի, Լևոն Խեչոյանի, Վարդգես Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի, Լևոն Ներսիսյանի ստեղծագործությունների հիման վրա:

Նախագիծն իրականացվել է Հայաստանի կինոգործիչների միության, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ինչպես և նախագծի նախորդ շարքերի դեպքում, «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artԿոնցեպտ»-ի նոր շարքը նույնպես բաց է բոլոր մեդիաների համար: Բոլոր մեդիաները, որ ցանկություն կունենան հանրայնացնել որակյալ բովանդակություն, կարող են «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artԿոնցեպտ»-ի ինչպես նոր, այնպես էլ նախորդ շարքերը զետեղել իրենց ռեսուրսներում, հեռարձակել և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս