Երևան-Մեղրի ավտոճանապարհը միակողմանի փակ է․ բախվել են հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը և «KamAZ» մակնիշի բեռնատարը
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 20-ին ժամը 10։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 157-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ բախվել են «JAC» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը և «KamAZ» մակնիշի բեռնատարը․ ավտոցիստեռնը կողաշրջվել է, ճանապարհը միակողմանի փակ է։