Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանող Գոռ Համբարձումյանը
Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում հերոսաբար զոհվել է Հայաստանի եվրոպական համալսարանի Լեզվաբանության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գոռ Վարդանի Համբարձումյանը (ծնված 2001թ․, օգոստոսի 6-ին)։ Այս մասին հայտնում է Հայաստանի եվրոպական համալսարանի ֆեյսբուքյան էջը։
Հայաստանի եվրոպական համալսարանի ողջ անձնակազմը ցավակցում և վշտակցում է իր սիրելի ուսանող Գոռ Համբարձումյանի անդառնալի կորուստը և իր զորակցությունն է հայտնում նրա ծնողներին, հարազատներին և մտերիմներին։
Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 14:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս Եկեղեցուց։