Բաժիններ՝

Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ իրականացվող ռազմական գործողությունը

Հայաստանի վերաբերյալ հայտարարություն՝ Starmus-ի խորհրդի կողմից։

Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը։ Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, անհիմն և դեմ քաղաքակրթության դրսևորումներին։

Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Հայաստանում՝ Երևանում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հրաշալի հայ ընկերներին։

Գիտելիքի փոխանցումը, գիտության առաջընթացը, մարդասիրության փառաբանումը՝ երաժշտության միջոցով և այլ դրական գործողությունները պետք է մեզ ուղղորդեն՝ դեպի ավելի լավ աշխարհ։
Գարիկ Իսրաելյան, Բրայան Մեյ, Դեյվիդ Այքեր, Ռիչարդ Դոուքինս, Էմմանուել Շարպենտիե, Ջիլ Տարտեր, Փիթեր Գաբրիել, Թոնի Ֆադել և Ռոբերտ Վիլիամս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս