«Նենսի Փելոսին առավել ընդգծված հայամետ գործիչներից է, ուստի բնական է, որ եկել է իր վաստակած «դիվիդենտների» հետևից». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նենսի Փելոսին Ամերիկյան քաղաքական օլիմպոսում առավել ընդգծված հայամետ գործիչներից է, ուստի լրիվ բնական է, որ եկել է իր վաստակած «դիվիդենտների» հետևից՝ ի դեմս ամերիկահայ ընտրողների ձայների՝ նոյեմբերյան կարևորագույն ընտրություններին ընդառաջ։ Եվ ԱՄՆ դեմոկրատների շահերի տեսանկյունից՝ դա ընկալելի է։

Զուգահեռաբար, Ռուսաստանը խիստ ցավագին է ընդունում իր թշնամիներին ուղղված՝ Հայաստանի ռեվերանսները, և իր՝ Ռուսաստանի շահերի տեսանկյունից՝ դա ընկալելի է։ Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանից մենք կախված ենք թե՛ անվտանգությամբ (ոչ մեկս գոհ չէ վերջին օրերին ռուսների վարքագծից, բայց դե միևնույն է՝ կախված ենք), թե՛ էներգակիրներով (գազով), թե՛ տնտեսությամբ, իսկ ամերիկացիները սկի մի հատ Մակդոնալդս ստեղ չունենեն, մի հատ Ստարբաքս ստեղ չունեն…

Ու տենց…»։

Տեսանյութեր

Լրահոս