Բաժիններ՝

Samsung-ն առանց ֆիզիկական ստեղների Galaxy S սմարթֆոն է պատրաստում

Հարավկորեական OreXda-ի տեղեկատուի համաձայն՝ Samsung-ը նախատեսում է հեռացնել բոլոր ֆիզիկական ստեղները Galaxy S սերիայի սմարթֆոններից:Հետագայում այդ սարքերը չեն ունենա միացման կոճակ կամ ձայնի կարգավորիչներ։

Բոլոր ստեղների գործառույթները կվերահանձնվեն սենսորային կառավարման վրա, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչն է փոխարինելու միացման կոճակին։ Հնարավոր է, դրանք կլինեն շրջանակի կամ հետևի վահանակի ճնշման զգայուն սենսորներ:

Այս լուծումը թույլ կտա արտադրողին բարձրացնել սմարթֆոնի ամրությունն ու խոնավությունից պաշտպանությունը։ Այնուամենայնիվ, առավելագույն պաշտպանվածության համար Samsung-ը նույնպես ստիպված կլինի հրաժարվել միակցիչներից՝ անցնել ամբողջովին անլար լիցքավորման, ինչը, ըստ լուրերի, պատրաստվում է անել նաև Apple-ը: Նման նորամուծություն սպասվում էր դեռևս iPhone 13-ում, սակայն այժմ այն ​​չի սպասվում մինչև 2024 թվականը, երբ Apple-ը ստիպված կլինի հրաժարվել Lightning-ից։

Հեղինակը նշում է, որ դա չպետք է սպասել Galaxy S23-ում՝ լավագույն դեպքում նոր դիզայնը կհայտնվի Galaxy S25-ի հետ 2025 թվականին: Մինչ թողարկումը մենք, անշուշտ, կլսենք դրա մասին ավելի մանրամասն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս