Եկեղեցիների համաշխարհային և Եվրոպայի եկեղեցիների խորհուրդները ԵԱՀԿ-ին ՀՀ-ի դեմ Բաքվի հարձակումը կասեցնելու կոչ են անում

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ.) ուղղած իրենց միացյալ նամակում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Եվրոպայի եկեղեցիների խորհուրդի (ԵԵԽ.) ընդհանուր քարտուղարներն իրենց խորհուրդների անդամ եկեղեցիների անունից կոչ են ՚ուղղում՝ միջամտելու ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կատարոված հարձակումը անմիջապես կասեցնելու, զինադադար հաստատելու և տարածաշրջանում արդար ու մնայուն խաղաղություն հաստատելու: Այս մասին «տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Անոնք կը յիշեն, թէ շաբաթ մը առաջ Գերմանիոյ մէջ գումարուած Ե.Հ.Խ.ի 11-րդ համաժողովը անդրադառնալով Արցախի հարցին՝ կոչ ուղղած էր խաղաղ միջոցներով ու քաղաքական երկխօսութեամբ արդար լուծում մը տալու՝ Ե.Ա.Հ.Կ.ի Մինսքի խմբակի կողմէ կատարուած նախաձեռնութեան ծիրէն ներս:

Վերոյիշեալ միացեալ նամակը նաեւ կ՚անդրադառնայ, թէ յստակ տեղեկութիւններու ու վերլուծումներու համաձայն Ազրպէյճան, նկատի ունենալով միջազգային համայնքի ուշադրութեան կեդրոնացումը Ուքրանիոյ պատերազմին վրայ է եւ օգտագործելով ներկայ աշխարհաքաղաքական պայմանները, կը փորձէ իր պայմանները պարտադրել Հայաստանի վրայ՝ զինուորական միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս