ՌԴ նախագահը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները որևէ կապ չունեն ԼՂ-ի հետ
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ: Լրագրողների հետ ասուլիսին այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ, դա բոլորովին այլ շրջանում է՝ հայ-ադրբեջանական սահմանին: Իսկապես, մենք ցավում ենք զոհերի համար»,- ասել է Պուտինը: