Բաժիններ՝

«Փյունիկ»-ը Երևանում կարևոր ու պատմական հաղթանակ տոնեց «Սլովան»-ի նկատմամբ

ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը Երևանում հաղթեց Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբին։

«Փյունիկ»-ն ընդհանուր առմամբ անցկացրեց կազմակերպված ու գրագետ խաղ։ Թիմը ամբողջ խաղի ընթացքում հիանալի պաշտպանվում էր և շատ լավ հակագրոհում, ինչի արդյունքում էլ արդեն առաջին խաղակեսում կարողացավ երկու գոլի առավելություն ստանալ։

Նախ 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածքով գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը, ապա երկու րոպե անց ոչ պակաս փայլուն հարվածքով թիմի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։

Ի դեպ, գոլից հետո Յուսուֆ Օտուբանջոն յուրատեսակ ժեստով իր աջակցությունը հայտնեց այս օրերին Ադրբեջանի հարձակմանը ենթարկված Հայաստանին։ Նա գոլ խփելուց հետո բարձրացրեց մարզաշապիկը, որի տակի շապիկին հետևյալ գրառումն էր․ «Կանգնեք Հայաստանի կողքին․ խաղաղություն»։

Խաղի մնացած ժամանակահատվածում «Փյունիկ»-ը գրագետ պաշտպանվում էր և գրեթե հնարավորություն չէր տալիս մրցակցին։ Այդ ընթացքում «Փյունիկ»-ը նաև մի քանի լավ հակագրոհ կազմակերպեց, որոնք, սակայն, գոլի վերածել չկարողացավ։ Խաղն ավարտվեց «Փյունիկ»-ի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

«Սլովան»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Այս հաղթանակը պատմական էր հայկական ֆուտբոլի համար, քանի որ «Փյունիկ»- դարձավ առաջին հայկական ակումբը, որը հաղթանակ է տոնել եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում։

Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը վաստակած երեք միավորով զբաղեցնում է H խմբի երկրորդ հորզոնականը, քանի որ զուգահեռաբար ընթացող խաղում շվեյցարական «Բազել»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ժալգիրիս»-ին։ «Բազել»-ը երկրորդ տուրից հետո ունի 6, «Փյունիկ»-ը՝ 3, իսկ «Ժալգիրիս»-ն ու «Սլովան»-ը՝ 1-ական միավոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս