
Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի 20-ակի հաղթող շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:Այս մասին գրել է թենիսիստը: Ֆեդերերի կարիերայի վերջին մրցաշարը կլինի Լոնդոնում հաջորդ շաբաթ կայանալիք միջազգային մրցաշարը:
Ռոջեր Ֆեդերերը 41 տարեկան է: Նա 104 տիտղոս ունի նվաճած և «Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն է: Նա 8 անգամ հաղթել է Ուիմբլդոնում, 6 անգամ` Ավստրալիայի բաց առաջնությունում, 5 անգամ` ԱՄՆ բաց առաջնությունում և 1 անգամ էլ Ռոլան Գարոսում