«Անպատասխանատու լակոտություն է այս տեղեկատվությանը տիրապետելով, սկսել ու շարունակել ինչ-որ «խաղաղության օրակարգով» բանակցություններ»»

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցած 2 տարիների ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում գրավված ԼՂՀ տարածքում կառուցել են հզորագույն ստրատեգիական ենթակառուցվածք՝ ռազմական հենակետեր, ճանապարհներ, օդանավակայաններ եւ այլ բաղադրիչներ։ Այս ամենը կարելի էր իմանալ բաց հրապարակումներից, նույնիսկ հետախուզության կարիք էլ չկար։

Ադրբեջանն այժմ ունի այնպիսի հզոր պոտենցիալ, որ սեպտեմբերի 13-ի գործողությունները ընդամենը «մարտով հետախուզության» նպատակ են ենթադրում, նաեւ՝ դիվանագիտական եւ քարոզչական փորձարկումների։ Հայաստանը չպետք է հանգստանա ինչ-որ զինադադարների պայմանավորվածություններից, այլ պետք է բոլոր միջոցները կիրառի՝ թույլ չտալու այդ ենթակառուցվածքով պլանավորված հզորության պոտենցիալի կիրառումը։

Եվ անպատասխանատու լակոտություն է այս տեղեկատվությանը տիրապետելով, սկսել ու շարունակել ինչ-որ «խաղաղության օրակարգով» բանակցություններ։

Երբ այս ամենից դասեր առնելու փոխարեն Նիկոլը հանդես է գալիս «դինամիկ պայմաններում մեկ տարում բանակ կառուցելու անհնարինության» մասին (Ալիեւը կարողացավ, իսկ ինքը՝ ոչ), դա ոչ միայն խոստովանություն է, որ ինքը չի կարող կառավարել ներկա ճգնաժամը, այլեւ՝ որ նման մտադրություն էլ չունի, որ ինքը դեռեւս մնում է դավաճանական շուստրիության հարթության, խոսքերով արդարանալու եւ կրկին բոլորին խաբելու ռազմավարության մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս