Սահմանին խաղաղության ապահովումը հրատապ է, քաղաքացիական անձինք լեգիտիմ ռազմական թիրախներ չեն. ԵԽ ԵԺԿ խմբակցության պատգամավոր

«Հայաստանում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից հարձակումների մասին հաղորդումներն անհանգստացնող են»,- այս մասին իր թվիթերյան միկրոբլոգի էջում գրել է  Եվրոպական Խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր Դեյվիդ Կազան, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում Ադրբեջանի նախաձեռնած հարձակմանը:

Ըստ նրա, քաղաքացիական անձինք լեգիտիմ  ռազմական թիրախներ չեն: «Սահմանին խաղաղության ապահովումը հրատապ է և պետք է իրականացվի խաղաղության, ոչ թե բռնության միջոցով»,- նշել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930