«Չի բացառվում, որ Ադրբեջանն իր ամենաթիրախային հարվածը դեռ չի հասցրել»․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չի բացառվում, որ Ադրբեջանն իր ամենաթիրախային հարվածը դեռ չի հասցրել։
Անկախ այն հանգամանքից, որ գրոհների աշխարհագրությունը բավականին լայն է, դեռ պարզ չի, թե որն է լինելու Ադրբեջանի հիմնական ուղղությունը։
Իհարկե, որոշակի տարբերակներ, սցենարներ ուրվագծվում են, սակայն ամբողջությամբ դեռ պարզ չի, թե գլխավոր հարվածը որ ուղղությամբ կլինի, երբ և ինչ նպատակով։
Ընդ որում՝ պետք է հստակ գիտակցել, որ նախատեսվող գլխավոր ճակատը կարող է ուրվագծվի ոչ թե այս ագրեսիայի, մեկ այլ փուլում։
Չի բացառվում, որ ագրեսիայի այս փուլը գլխավոր հարվածի նախապատրաստումն է»։