Թուրքիայի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Աքարն իր «ցավակցություններն է հայտնել գիշերը սահմանային բախումների ժամանակ սպանված ադրբեջանցի զինվորների կապակցությամբ, իսկ վիրավորներին մաղթել է ապաքինում»:

Աքարը նաև շեշտել է, որ Թուրքիան մշտապես կանգնած է «եղբայրական Ադրբեջանի կողքին» է և սրանից հետո էլ է շարունակելու սատարել Ադրբեջանին։

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ արդեն հասցրել են արձագանքել մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս