Վրաստանը պատրաստ է իր դերն ունենալ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար․ Կոբախիձե

Վրացական իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների սրման մասին և նշել, որ հնարավորությունների սահմաններում Վրաստանը պատրաստ է իր դերն ունենալ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։

«Մեզ համար ամենակարևորը տարածաշրջանում խաղաղության ապահովումն է։ Բոլորի համար գլխավոր խնդիրն, իհարկե, պետք է լինի հակամարտության դադարեցումը։ Մենք դա ասել ենք Ուկրաինայի հարցի հետ կապված, և, իհարկե, մեզ համար ավելի զգայուն է, երբ խոսքը երկու հարևան և բարեկամ երկրների մասին է։ Եթե այս առումով կարողանանք ինչ-որ բան անել, իհարկե, կանենք ամեն ինչ»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Իրակլի Կոբախիձեն։

Հիշեցնենք. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930