«Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում քիչ առաջ կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ շարունակելու ագրեսիան»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում քիչ առաջ կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ շարունակելու ագրեսիան։ Նա գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հայաստանը չի կարող դիմագրավել Ադրբեջանի ճնշմանը և որ ըստ էության Ալիևը ռազմական ճանապարհով կարող է ստանալ այն, ինչ ուզում է։

Դե իսկ կույրին ի՞նչ է պետք՝ մի զույգ աչք։

Ամենայն հավանականությամբ առաջիկա ժամերին Ադրբեջանի ճնշումը սահմանում կավելանա։ Միակ հույսը Իրանը, Ռուսաստանն ու ՀԱՊԿՆ են։ Դե «հույս» ասվածը, իհարկե, բարձր է հնչում։

Ի՞նչ ասեմ։ Ու այսքանից հետո գտնվում են մարդիկ, որ ասում են պետք է դժվար այս պահին աջակցել իշխանություններին։ Ու՞մ աջակցել՝ Հայաստանում հաստատված օկուպացիոն ռեժիմի՞ն։ Վերջ տվեք։

Հ.Գ. Մի հատ դրա լեզվավարժանքներին նայեք էլի ԱԺ-ում։ Մեր ժողովրդին այսպես ոչ ոք երբեք չէր ծաղրել։ Ոչ ոք երբեք ժողովրդին այսպես չորքոտանի, երկար ականջներով կենդանու տեղ չէր դրել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930