Բաժիններ՝

Տեղի կունենա Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Հայաստանի պատմության թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցությամբ, 2022թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում են հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը։

Այն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում։

Հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա 2022թ.-ի սեպտեմբերի 15-ին, ժամը 19-ին Հայաստանի պատմության թանգարանում (հասցե՝ Հանրապետության  հրապարակ 4):

Ցուցահանդեսի համադրողն է՝ գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի «Kurfürstliches Gärtnerhaus» ցուցասրահի տնօրեն, «Atelier Middelmann» արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը։

2022թ. սեպտեմբերի 16ին, ժամը 18ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Միրզոյան գրադարանն արվեստասեր հանրությանը և լուսանկարչության ոլորտում ստեղծագործող արվեստագետներին և գործող կազմակերպություններին հրավիրում են հանդիպման՝ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի համադրող, գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի հետ:

Հանդիպման ընթացքում Յուրգեն Միդելմանն անդրադարձ կկատարի Գագիկ Հարությունյանի ստեղծագործունեությանը և իր կողմից ընտրված աշխատանքների հիման վրա կբացահայտի և հյուրերին կներկայացնի իր դիտանկյունը և Գագիկ Հարությունյանի դերն ու նշանակությունը ժամանակակից լուսնակարչության համատեքստում:

Սիրով սպասում ենք բոլորին սեպտեմբերի 16–ին, ժամը 18–ին Միրզոյան գրադարանում (հասցե՝ Մհեր Մկրտչյան 10):

Մուտքն ազատ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս