Գործադիրն առաջարկում է ներդնել խորհրդային անանուն նամակների ինստիտուտը
ԱԺ–ում «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը զեկուցելիս՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն ասաց, որ նախագծով նախատեվում է կոռուպցիոն բնույթի հանցագործություն չհանդիսացող իրավիճակների դեպքում ազդարարում տալու, այդ թվում՝ «անանուն ազդարարելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով նման դեպքերը քննող իրավասու մարմին»։
Նրա խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ազդարարման համակարգի կատարելագործումը, զարգացումը և ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
panorama.am—ի փոխանցմամբ՝ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հիշեց խորհրդային տարիների իր պաշտոնավարման ժամանակաշրջանը, երբ բազմաթիվ անանուն բողոքներ էին ստացվում այս կամ այն պաշտոնյայի վերաբերյալ:
Փոխնախարարը հայտնեց, որ գործող օրենքով ազդարարման համակարգը չի տարածվում մասնավոր հատվածի վրա, ինչպես նաև ազդարարողին անձնական պաշտպանության միջոցներ, հանրային ազդարարամն մեխանիզմներ նախատեսված չեն, չկա մարմին, որը պատասխանատու է ազդարարների պաշտպանությունն ապահովելու և ազդարարումների մոնիթորինգ իրականացնելու և ազդարարման վերաբերյալ տվյալներն հավաքագրելու վերաբերյալ:
Երանուհի Թումանյանցը տեղեկացրեց, որ փոփոխություններով ազդարարաման օրենքի կարգավորումները տարածվելու են մասնավոր և համայնքային կառույցների վրա:
«Նախատեսվում է ազդարարման միասնականն էլեկտրոնային հարթակին հասանելիություն տրամադրել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որը կիրականացնի ազդարարումների հաշվառումը, քննարկումը, միջոցների ձռնարկումը և անհրաժեշտության դեպում վարչական վարույթի հարուցումը»,-ասաց արդարադատության փոխնախարարը՝ հավելելով, որ հստակեցվում են նաև ազդարարների պաշտպանության մեխանիզմները:
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշպանին կվերագրվի ազդարարների իրավունքների պաշտպանությանը հետևելու, նրանց վերաբերյալ տվյալների հավաքագրելու և այլ լիազորություններ: ՄԻՊ-ը նաև լիազորություն կունենա ազդարարի համար հատուկ պաշտպանության միջոցներ կիրառելու նպատակով դիմել համապատասխան մարմիններին: