
Բժիշկը զգուշացրել է որոշ մարդկանց համար փորի մկանները ձգելու վտանգների մասին

Եթե ստամոքսն ուռել է ներքին օրգանների իջեցման պատճառով, ապա փորի մկաննեը ձգելը կարող է վտանգավոր լինել, զգուշացրել է բժիշկ Ելենա Կուդրյաշովան։ Ինչու այս վարժությունը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար, shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին նա պատմել է «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում։
Ներքին օրգանների, մասնավորապես՝ փոքր կոնքի օրգանների իջեցում կարող է առաջանալ ծանրություն բարձրացնելու, հղիության և ծննդաբերության պատճառով, բացատրել է բժիշկը։
«Ներքին օրգանների իջեցումը հաճախ ուղեկցվում է հաճախամիզությամբ։ Հետևաբար, եթե նման ախտանիշն ի հայտ է եկել առանց որևէ վարակիչ պատճառի, սա առիթ է գինեկոլոգի կամ ուրոլոգի դիմելու»,- ասել է Կուդրյաշովան։
Բացի այդ, հավելել է Կուդրյաշովան, որովայնի ձևի փոփոխության պատճառները կարող են լինել կոնքի օրգանների կամ որովայնի խոռոչի բարորակ կամ չարորակ ուռուցքները, կոնքի հատակի և որովայնի պատի մկանների թուլությունը, դիաստազը, շաքարային դիաբետը և պոլիկիստոզը: Նա նաև նշել է, որ ուռուցիկ որովայնը կարող է առաջանալ մարսողական համակարգի խախտման պատճառով։ Այս բոլոր հիվանդությունները, եզրափակել է բժիշկը, պահանջում են մասնագետի դիտարկում և բուժում։