Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից․ Լավրով

ՌԴ – ն չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, բայց որքան հետաձգվում է գործընթացը, այնքան ավելի դժվար կլինի պայմանավորվել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք հրաժարվում բանակցություններից, բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է հասկանան, որ որքան երկար են ձգձգում դրանք, այնքան ավելի դժվար կլինի պայմանավորվել», – ասել է նախարարը «России 1»հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Մոսկվան գիտի, թե ինչպես հասնել իր նպատակներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930