Ուկրաինական զինուժը Խարկովում ևս մեկ բնակավայր է ազատագրել․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով Խարկովի մարզի ևս մեկ բնակավայր ազատագրելու մասին։
«Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ևս մեկ բնակավայր են ազատագրել. Ուկրաինայի դրոշը վերադարձավ Չկալովսկոե գյուղ։ Եվ այդպես կլինի ամենուր»,-տեսանյութին կից գրել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ ավելիվ աղ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ Խարկովի շրջանի ավելի քան 30 բնակավայր անցել է Կիևի վերահսկողության տակ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ ռուսական զորքը հետ է քաշվել Խարկովի շրջանի մի քանի բնակավայրից, այդ թվում՝ Իզյում քաղաքից։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Դոնբասի ազատագրման գործողության համար որոշում է կայացրել վերախմբավորել ռուսական զորքերը։