Թուրքիան, Հունաստանը և Եգիպտոսը ձմռանը եվրոպացիների մեծ հոսքի են սպասում
Եվրամիություն ռուսական գազի մատակարարումների դադարեցման ֆոնին Թուրքիան, Հունաստանը և Եգիպտոսը ծրագրում են դառնալ «ձմեռային տուն» եվրոպացիների համար, ովքեր ցանկանում են տեղափոխվել ավելի տաք կլիմայական պայմաններով վայրեր՝ գումար խնայելու համար: Հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:
Նշվում է, որ միայն Թուրքիան ակնկալում է այս ձմռանը ընդունել առնվազն մեկ միլիոն գերմանացի զբոսաշրջիկների։
«Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը պատրաստվում է առաջիկա ամիսներին ընդունել ԵՄ երկրների երկու անգամ ավելի շատ հանգստացողների, քան մեկ տարի առաջ:
Անթալիայի նահանգային զբոսաշրջության ասոցիացիայի նախագահը կարծում է, որ գալիք ձմեռային սեզոնը լավագույնը կլինի վերջին երեք տարիների ընթացքում։ Նրա խոսքով, այս տարի Անթալիայի նահանգի առնվազն 152 հյուրանոց կշարունակի հյուրեր ընդունել ողջ ձմռանը։ Սա շատ ավելին է, քան նախորդ տարիներին»,- նշել են ասոցիացիայում:
Եգիպտոսում էլ եվրոպացիներին են սպասում։ Նրանք պատրաստվում են գործարկել «ձմռանը երկար մնալ» ծրագիրը։ Երկրի զբոսաշրջության նախարարությունը տեղական հյուրանոցատերերին հանձնարարել է առաջարկներ մշակել եվրոպացիների երկարատև կեցության համար և հյուրանոցներին հորդորում է չհետաձգել դա, որպեսզի Թուրքիան «չհրապուրի բոլոր զբոսաշրջիկներին»։
Հունաստանը մեծ ծրագրեր է կառուցում եվրոպացիների համար այս ձմռանը։ Զբոսաշրջության նախարար Վասիլիս Կիկիլիասն արդեն բանակցություններ է վարել հյուրանոցային ոլորտի հետ։