
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Lexus GX470 և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 2 հոգու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատկից 1 մարտական հաշվարկ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: