Բաժիններ՝

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը. ՈՒՂԻՂ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը: Այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում է Սուրբ Գայանե վանքում։

Այսօր ժամը 17։30–ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի կունենա Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։ Կկատարվի նաև Անդաստանի կարգ, կօրհնվեն խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս