Արցախի ԱԺ նախագահը ցավակցել է Մետաքսե Հակոբյանի եղբոր մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի եղբոր’ Գրիգորի Հարությունի Ասլանյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

«Հարգարժան տիկին Հակոբյան,

Ցավով տեղեկացանք Ձեր սիրելի եղբոր’ Գրիգորի Ասլանյանի անժամանակ մահվան մասին։
ԱԺ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն և զորակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին կիսում մեծ վիշտն ու կսկիծը։

Թող Աստված խաղաղության մեջ պահի Գրիգորի Ասլանյանի հոգին և մխիթարություն և սփոփանք պարգևի հարազատներին»,-ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ասված է ցավակցական խոսքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930