
Հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 9-ին Ա. Հովհաննիսյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 43-ամյա Վանիկ Հ.-ն, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: