
«Մարդիկ կյանք են տվել, որ պետություն ունենանք. Ականջներիդ սա օղ արեք»․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերոս հասկացողն ու զոհողություն հարգողը պետության գին է պարտավոր հասկանալ ու դրա կայացման համար ջանք թափել: Մնացածը, ներառյալ լիքը ճարտարախոսությունները, ձևականությունների ու դերասանական ժանրից են:
Մարդիկ կյանք չեն տվել, որ երգ երգեք և սոց ցանցերում փառաբանեք, իսկ զուգահեռ իրականության մեջ նրանց զոհողությունը ուրացողներին ձեր երկրի ղեկավար ճանաչեք:
Մարդիկ կյանք են տվել, որ պետություն ունենանք. Ականջներիդ սա օղ արեք: