Բաժիններ՝

Կառավարության նոր որոշումը. ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների խախտումները արձանագրելու գործընթացում քաղաքացիների ակտիվությունը կբարձրանա

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանող որոշման մեջ:

Գործող կարգով, սմարթֆոն ունեցող ցանկացած անձ կարող է ներբեռնել համապատասխան բջջային հավելվածը և դրա միջոցով տեսանկարահանել կամ լուսանկարել ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջներ խախտումները և դրանք ուղարկել քննության։ Ներկայումս գործում է «Road Control Armenia» բջջային հավելվածը և Activesociety.am կայքը։ Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է եղել արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի տասնյակից ավելի իրավախախտում։

Ըստ հիմնավորման՝ օգտատիրոջ նույնականացման գործընթացը ներկայումս գործող կարգի համաձայն բավականին բարդ է և ժամանակատար: Մասնավորապես, քաղաքացին համակարգում գրանցվելու և նույնականացում անցնելու համար պետք է պարտադիր ունենա նույնականացման քարտ և այդ քարտը կարդացող սարքեր, ինչը, բնականաբար, դժվարությունն է առաջացնում համակարգում գրանցվելու համար:

Ըստ այդմ, նախատեսվում է հեշտացնել նախատեսված տեղեկատվական համակարգում քաղաքացիների գրանցման և նույնականացման ընթացակարգը, ինչը խթան կհանդիսանա ավելի շատ անձանց համար օգտվել հավելվածից և կբարձրացնի քաղաքացիների ակտիվությունը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների խախտումները արձանագրելու գործընթացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս