
ՉԼ. «Բարսելոնան», «Այաքսը», «Բավարիան» հաղթեցին մեկնարկում

Ֆուտբոլի չեմպիոնների լիգայում կայացել են A, B, C, D խմբերի անդրանիկ տուրի հանդիպումները:
A խմբում «Այաքսը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեյնջերս»ի դարպասը, «Նապոլին» 4:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:
B խմբում «Բրյուգեն» նվազագույն հաշվով պարտության մատնեց Լևերկուզենի «Բայերին», իսկ «Ատլետիկոն» 2:1 հաշվով գերազանցեց «Պորտուին»:
C խմբում «Ինտերը» 0:2 զիջեց «Բավարիաին», Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս խմբում «Բարսելոնան» 5:1 խոշոր հաշվով հաղթեց «Պլզենին»:
Եվ D խմբում «Սպորտինգն» արտագնա խաղում հաղթեց «Ֆրանկֆուրտին» (3:0), իսկ «Տոտենհեմը» գերազանցեց Մարսելի «Օլիմպիկին» (3:0):
Թիմերը երկրորդ տուրի հանդիպումները կանցկացնեն մեկ շաբաթ անց: