«Այդպես է նպատակահարմար գտնվել, հազար ու մի հարցեր կան»․ Դումանյանը՝ Աշտարակն ակադեմիական քաղաք դարձնելու մասին
Հիսուսի արձանի մակետ են հրապարակել, լավ են արել, ինչումն է խնդիրը, բոլորն էլ կարող են մակետ հրապարակել, մենք այդ մակետին համահեղինակ չենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի մակետի հրապարակմանը, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ նախարարությունից դեռ թույլտվություն չկա այդ մասով։
«Մենք որևէ հրապարակային խնդիր չենք տեսել, այլ ասել ենք, որ ինչ արվի, պետք է արվի օրենքի շրջանակներում։ Ինտերնետում մարդիկ ինչ-որ ռոլիկ են նկարել, հրապարակել, այս հարցի քննարկումը ժամանակի վատնում է։ Ներկա պահին արձանի որևէ հաստատված նախագիծ գոյություն չունի։
Համացանցային տիրույթւոմ ինչ տեղի է ունեում, ինձ քիչ է հետաքրքրում»,- ասաց Դումանյանը։
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է որոշվել ակադեմիական քաղաք դարձնել հենց Աշտարակը, ինչին ի պատասխան Դումանյանը ասաց․
«Այդպես է նպատակահարմար գտնվել, հազար ու մի հարցեր կան, հաշվի է առնվել այնտեղ գոյություն ունեցող որոշակի ենթակառուցվածքները, այնտեղ կա գիտահետազոտական կենտրոն, Աշտարակը այն տարածքը չէ, որ ձեզ մոտ հարցեր առաջացանի, եթե մեկ այլ տեղ լիներ, գուցե հարցը տեղին կհամարեի»,- ասաց Վահրամ Դումանյանը։