
Լիզ Թրասը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասն ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը: Այդ մասին է վկայում Եղիսաբեթ Բ թագուհու հետ 47-ամյա քաղաքական գործչի ունկնդրության լուսանկարը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին Շոտլանդիայի Բալմորալ դղյակում: Լուսանկարը տարածել է Բուկինգհեմի պալատը:
Ըստ ավանդույթի՝ միապետն ընտրյալ վարչապետի հետ հանդիպմանը նրան հանձնարարում է կազմել կառավարություն: Ավելի վաղ 96-ամյա միապետն ընդունել է Բորիս Ջոնսոնի պաշտոնաթողությունը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է երեք տարուց փոքր-ինչ ավելի:
Նրա հանդիպումը միապետի հետ, որին ներկա է եղել նաեւ Ջոնսոնի տիկին Քերին, տեւել է շուրջ 40 րոպե:
Թրասը երրորդ կինն Է Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավորի պաշտոնում՝ Մարգարետ Թեթչերից (նախարարների կաբինետը գլխավորել Է 1979 թվականից մինչեւ 1990 թվականը) եւ Թերեզա Մեյից հետո (2016-ից մինչեւ 2019 թվականը): Նա 56-րդ վարչապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ կամ 78-րդը՝ հաշվի առնելով նրանց, ովքեր այդ պաշտոնն զբաղեցրել են մեկ անգամից ավելի:
Նորին Մեծության համար, որն սկսել է գահակալել Ուինսթոն Չերչիլի երկրորդ վարչապետության ժամանակ, Թրասը կդառնա Մեծ Բրիտանիայի կառավարության արդեն տասնհինգերորդ ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: