«Միայն փոքրոգին և այլասերվածը կարող է անհայրենիք լինել, պատրաստ լինելով նյութական բարիքների դիմաց հրաժարվել նրանից»․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը։ Ուրիշի տեղ որոշումը կայացվում է միայն այն դեպքում, երբ որ նա թերհաս է և չունի արժանապատվություն, ինչը դրսևորվում է փոքրոգությամբ կամ այլասերվածությամբ։

Միայն փոքրոգին և այլասերվածը կարող է անհայրենիք լինել, պատրաստ լինելով նյութական բարիքների դիմաց հրաժարվել նրանից։

Նման դեպքում ամենամեծ և հզոր պետությունները անգամ կկործանվեն, և պատմության մեջ նման օրինակներ շատ են։ Միևնույն ժամանակ ամենափոքր իսկ պետությունը ու ժողովուրդը, նույնիսկ գտնվելով ամենաբարդ վիճակում կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե ունի արժանապատվություն, հավատք և բանականություն, պարզապես՝ խելք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930