Ջալալ Հարությունյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Արսեն Սարդարյանը

Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Արսեն Սարդարյանը։ Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

«Ցավում եմ, որ մեր իրավապահ մարմինները Ջալալ Հարությունյանի պես հայրենասեր, հմուտ և զգոն հրամանատարի մեղադրանք են առաջադրել, իբր իր պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար:

Ջալալ Հարությունյանը մեր հայրենիքը պաշտպանելու համար ջանք և առողջություն չի խնայել, արել է հնարավորը և նույնիսկ անհնարինը: Պատահական չէ, որ մեր թշնամին բարձրաստիճան հրամանատարությունից հենց նրան է թիրախ ընտրել, և միայն հրաշքով՝ լրջագույն վիրահատությունների միջոցով է հնարավոր եղել Ջալալ Հարությունյանին կրկին ոտքի կանգնեցնել:

Այն, որ Ջալալ Հարությունյանն անմեղ է, իմ խորին համոզմամբ վաղ թե ուշ կարձանագրվի, սակայն տհաճ զգացողությունը, որ մենք նույնիսկ մեր ամենաազնիվ հերոսներին ենք պախարակում, կմնա…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930