«Եթե այդ դավադրությանը գիտության և կրթության հանդեպ մասնակցում եք հանուն ձեր դիրքի և փողի, ապա դուք գիտնական լինելու կոչմանն արժանի չեք»․ Ավետիք Իշխանյան

«ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պետական ԲՈՒՀ-երի «բարեփոխումը», իրականում՝ քայքայումը ներկայացնում է, որպես իրենց նախարարության ծրագիր։ Իսկապե՞ս․․․Իսկապես, այդ ձեր առաջարկությու՞նն է եղել, թե՞ քո ստրկատերի, ում ասածը պարտավոր ես ներկայացնել, որպես նախարարության նախաձեռնություն, հանուն բարձր աշխատավարձի և պարգևավճարների։ Կարդում եմ նախարարի կենսագրությունը, կարծես լուրջ գիտնական է։

Բայց, զարմանում ես, փաստորեն հանուն իր ողորմելի դիրքի, նա պատրաստ է կատարել կիսագրագետ, գիտության հանդեպ թշնամաբար տրամադրված, իրեն Համալսարանից հեռացնելու համար, վրեժխնդիր լինելու բռնապետիկի քմահաճույքները։

Բռնապետիկը, բացի Համալսարանից վրեժխնդիր լինելու սևեռուն գաղափարից, աչքը Պետ․ Համալսարանի, Պոլիտեխնիկի, Գիտությունների Ակադեմիայի, մյուս շքեղ և գեղեցիկ շենքերի վրա է տնկել։ Նա պատկերացնում է, թե որքան գումար կշահի դրանց վաճառքից, այն ուղղելով դեպի վարչապետուհու հիմնադրամներ, ոստիկանություն և վայելքներ։

Իսկ ԲՈՒՀ-երի շենքերը նաև ավանդույթ են, հիշողություն, ակնածանք գիտության, կրթության հանդեպ, ինչպես Փարիզի Սորբոնի, Մոսկվայի Պետ․ Համալսարանի և այլ նշանավոր ԲՈՒՀ-երի շենքերը։

Պարոն Դումանյան, չեմ կարծում որ դուք այս ամենը չեք հասկանում։

Բայց եթե այդ դավադրությանը գիտության և կրթության հանդեպ մասնակցում եք հանուն ձեր դիրքի և փողի, ապա դուք գիտնական լինելու բարձր կոչմանն արժանի չեք»։

Տեսանյութեր

Լրահոս